08/23/2019

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ` խորհրդի 36 անդամից 28-ի եւ բազմաթիվ հրավիրյալների ու լրագրողների մասնակցությամբ: Խորհուրդը ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության նախագահ է ընտրել Սուրեն Խաչատրյանին: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀԿ Սիսիանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ (խորհրդի 35 անդամից 28-ի մասնակցությամբ), որտեղ շրջանային կազմակերպության նախագահ է վերընտրվել Սամվել Թանգյանը: Սիսիանի շրջանային խորհրդի նիստին մասնակցում էր ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանը: Շրջանային խորհուրդների նիստերում ընտրվել են նաեւ ՀՀԿ առաջիկա համագումարի պատվիրակներ: Առաջիկա օրերին ՀՀԿ խորհուրդների նիստեր տեղի կունենան նաեւ Մեղրիում ու Կապանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: