08/22/2019

Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են

Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Մոտ մեկ տարուց այն նոր տեսք կունենա: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 26-ին հրապարակում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ տարածքի ծառերի հետագա գոյության հարցը լուծելու համար: Քննարկմանը ներկա էին բնապահպանական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք: Ներկաները հիմնականում կողմ էին եղեւնիների հատմանը: «Եթե տարածքը կանաչապատվելու է, ուրեմն եղեւնիները պետք է հատվեն, այլապես համաչափություն չի լինի, եւ հրապարակը ծրագրով նախատեսված տեսքը չի ունենա», - նշեց «Խուստուփ» ԲՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանն էլ ասաց, որ ծառերը մասամբ հիվանդ են, ուստի անհրաժեշտություն առաջացավ փոխարինել դրանք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: