08/23/2019

«Թշվառականը» հոդվածի դատաքննությունը թեւակոխում է նոր փուլ

Վեցամսյա քննությունից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Անահիտ Թումանյան) 2014թ. ապրիլի 2-ին հրապարակեց վճիռ «Սյունյաց երկրի» «Թշվառականը» հրապարակման առնչությամբ Գագիկ Ղահրամանյանի հայցի վերաբերյալ:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն եւ պարտավորեցրել Սամվել Ալեքսանյանին հօգուտ հայցվորի վճարել 180 հազար դրամ` պահանջված 3 մլն դրամի փոխարեն (որպես վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցում): Ըստ վճռի` պատասխանողից կբռնագանձվի նաեւ 9600 դրամ (նախապես վճարված պետական տուրքի գումար) եւ 30 հազար դրամ (որպես փաստաբանի վարձատրության գումար): «Սյունյաց երկիրը» պետք է նաեւ դատարանի կողմից հաստատված տեքստով հերքում տպագրի սահմանված ձեւով:

Սամվել Ալեքսանյանը բարձր է գնահատում դատարանի կատարածը` հայցը հանգամանալից քննարկվելու տեսակետից, սակայն անհնարին է համարում չտեսնել, որ դատարանը մի շարք հարցերում ակնհայտորեն շրջանցել է իրողությունը եւ գործող օրենսդրության ու համանման հայցերով նախադեպային վճիռների հետ որեւէ աղերս չունեցող եզրակացություններ արել եւ վճիռ կայացրել, ինչի համար եւ մեկամսյա ժամկետում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Իսկ Սամվել Ալեքսանյանի առարկությունները կներկայացվեն թերթի առաջիկա համարներից մեկում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: