10/14/2019

Դավիթբեկ համայնք.յուրահատուկ պաշտոնական արարողություն

Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Դավիթբեկ համայնքում տեղի ունեցավ յուրահատուկ պաշտոնական արարողություն: 14 տարեկան դպրոցական Մարտուն Վարդանյանին հանձնվեց շնորհակալագիր եւ նվեր: Մարտունը HALO Trust կազմակերպության եւ ՀՀ ՊՆ միացյալ ականազերծման թիմին տեղեկացրել էր մոտակա անտառում իր կողմից հայտնաբերված ականի մասին:

Մարտունի կողմից ներկայացված տեղեկատվությունն օգնեց հայտնաբերել Դավիթբեկ համայնքի մոտակայքում գտնվող ականապատ դաշտը, որը չէր հայտնաբերվել տարածքի պաշտոնական հետազոտության ժամանակ: Նշված տարածքի ականազերծման սկզբից ի վեր արդեն հայտնաբերվել է 5 հակահետեւակային ական:

Մարտունը լավ օրինակ ծառայեց, թե ինչպես ցանկացած մարդ կարող է օգնել Հայաստանում ականապատ տարածքների խնդրի լուծմանը: Այդ իսկ պատճառով Մարտունին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի կողմից շնորհվեց շնորհակալագիր, իսկ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նրան հանձնեց բջջային հեռախոս, որպեսզի նա կարողանա իրենց հետ կապվել ցանկացած ժամանակ:

www.slaq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: