10/21/2019

Կրթություն` մեծահասակներին

2014թ. սկզբից «DVV international» գերմանական կազմակերպության ֆինանսավորմամբ գործող «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն հիմնադրամը» հիմնական կրթություն ստացած սիսիանցիների համար տարբեր դասընթացներ եւ վերապատրաստումներ է կազմակերպում:

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը, ծրագրի նպատակը համապատասխան դասընթացների միջոցով 16-17 տարեկանից բարձր անձանց ունակությունների եւ հմտությունների զարգացումն է, որպեսզի նրանք կարողանան աշխատաշուկայում դառնալ մրցունակ եւ դրանից հետո կա՛մ պարզապես աշխատանք գտնեն, կա՛մ` առավել լավ վարձատրվող աշխատանք:

Կազմակերպությունում անց են կացվում անգլերենի, ֆրանսերենի, համակարգչային ուսուցման, գործավարության, ծրագրավորման երկամսյա դասընթացներ: Կ.Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ իրենց մոտ կրթություն ստանալուց հետո շահառուների մոտ 10 տոկոսն աշխատանք է գտել, եւս 10 տոկոսը` փոխել աշխատանքը: Դասընթացների ավարտից հետո եւս նրանք կարող են օգտվել հիմնադրամի տեխնիկական միջոցներից: Դասընթացի մասնակիցը վճարում է դրա ինքնարժեքի 20 տոկոսը` 4000 դրամ, մնացածը` հիմնադրամը, սոցիալապես անապահով խավի համար ուսուցումն անվճար է:

Հիմնադրամի տարածքն անհատույց տրամադրել է Սիսիանի քաղաքապետարանը, վերանորոգել ու կահավորել «DVV international»-ը:

Հիմնադրամն իր տարածքն ու տեխնիկան անվճար տրամադրում է նաեւ սիսիանյան եւ այլ ՀԿ-ների` տարբեր միջոցառումների եւ դասընթացների կազմակերպման համար: Կենտրոնում ութ դասընթացավար է աշխատում:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: