10/14/2019

Դաստակերտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն.Ֆիլոսյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Ֆիլոսյանը 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար` պաշտոնատար անձ եւ քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաեւ պարտականությունները, այնուամենայնիվ անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում հէկի աշխատանքները վերահսկելու դիմաց Ն.Ֆիլոսյանը, ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել եւ դարձել ընկերության մասնակից:

Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորությոններից, եւ, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ն.Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաեւ ինքը:

Ավելին` Ն.Ֆիլոսյանը որեւէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող հէկի ինքնակամ շինարարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն.Ֆիլոսյանի ապօրինի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին:

Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ դատախազություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: