09/18/2019

«Տեղեկատվություն ԱՄՆ-ի մասին» թեմայով

«Տեղեկատվություն ԱՄՆ-ի մասին» թեմայով

Օգոստոսի 1-ից Կապանի ամերիկյան անկյունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել է եռամսյա դասախոսություն «Տեղեկատվություն ԱՄՆ-ի մասին» թեմայով: Ծրագրի նպատակն է բնակչության տարբեր խավերին ծանոթացնել ԱՄՆ-ի պատմությանը, կառուցվածքային, մշակույթին, ազգային տոներին, լեզվին, կրոնին, տեսարժան վայրերին, նահանգներին, հայտնի ամերիկացիներին: Ծրագրի շրջանակներում Կապանի ամերիկյան անկյունը Սյունիքի մարզի գյուղական եւ քաղաքային համայնքներում իրականացրեց մի շարք դասախոսություններ դպրոցներում, ուսումնական հաստատություններում, գրադարաններում եւ այլ կազմակերպություներում: Դասախոսությունները վարեցին «Ֆլեքսի» շրջանավարտներ, ԱՄՆ-ում ուսուցում ստացած մանկավարժներ եւ այլ մասնագետներ: Տեղեկատվությունները ցուցադրվեցին սահիկների եւ տեսանյութերի տեսքով: Ծրագրի շրջանակներում գրականության նվիրատվություն կատարվեց ամերիկյան անկյան կողմից այն կազմակերպություններին, որտեղ անցկացվեցին դասախոսություններ: Դասախոսության ժամանակ ցուցադրվեցին նաեւ Կապանի ամերիկյան անկյան աշխատանքները: Դպրոցականներին եւ ուսանողներին հետաքրքրեցին ամերիկյան անկյունում գործող ուսումնական հաստատությունների, գործող կրթական փոխանակման ծրագրերի ներկայիս միտումները:

Հանդիպումների ժամանակ մասնակիցներն իրենց շնորհակալ խոսքը հղեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը եւ Կապանում գործող ամերիկյան անկյանը:

ՆՈւՆԵ ՍԱՐՈւԽԱՆՅԱՆ
Կապանի ամերիկյան անկյան համակարգող

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: