12/11/2019

Մեղրու ճանապարհաշինարարներն արժանացել են նոր մրցանակի

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի որոշմամբ 2015թ. հոկտեբերի 23-ին «Քաղաքաշինական եւ ճանապարհաշինարարական շինարարության բնագավառում առաջատար ընկերություն» անվանակարգում  «Մերկուրի» մրցանակ է շնորհվել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Ազատ Գասպարյան):

Նշենք, որ «Մերկուրի» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թվականից եւ շնորհվում է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը մրցանակին արժանացել է քաղաքաշինության եւ ճանապարհաշինության բնագավառում 2015թ. կատարած մի շարք բարձրորակ աշխատանքների՝ մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության ավտոհավաքակայանի, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի, Մ-2 միջպետական ճանապարհահատվածի (Դիբագի լեռնանցք) շինարարության համար:

Շնորհավորում ենք Մեղրու ճանապարհաշինարարներին՝ հերթական մրցանակին արժանանալու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: