12/08/2019

Դատական հայց՝ Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրացման հարցով հանրային քննարկումներն առոչինչ ճանաչելու պահանջով

Դատական հայց՝ Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրացման հարցով հանրային քննարկումներն առոչինչ ճանաչելու պահանջով

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ (երրորդ անձիք՝ Կապան քաղաքապետարան եւ «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲԸ)՝ Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրացման հարցով հանրային քննարկումները առոչինչ ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 19-ին  «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության ինֆորմացիոն կենտրոնում եւ 2015թ. սեպտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետարանում տեղի են ունեցել քննարկումներ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ «Գեղանուշի պոչամբարի կայունության բարձրացում» նախագծի հայտի եւ դրա հիման վրա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընդունված՝ նախնական գնահատման փորձաքննական որոշման վերաբերյալ:

Հայցապահանջի նորմատիվային հիմքն են կազմում ընթացակարգային նորմերի խախտման հիմնավորումները: Հայցվորի գնահատմամբ, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի խախտման հետեւանքով խախտվել են ազդակիր համայնքների ներկայացուցիչների եւ շահագրգիռ հանրության (այդ թվում հասարակական կազմակերպությունների)՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ ամրագրված՝ շրջակա միջավայրին առնչվող հարցերում տեղեկատվության մատչելիության, ինչպես նաեւ որոշումների ընդունմանը հանրության մասնակցության իրավունքները:

«Ռեգիոնալ Մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում գործող միովորում, որի կանոնադրական նպատակներից է շրջակա միջավայրի պահպանությունը:

Արշավիր Խալափյան
Կազմակերպության նախագահ
23.10.2015

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: