09/19/2019

Սյունիքի մարզպետը պարգեւատրել է մարզի մի շարք ուսանողների

Սյունիքի մարզպետը պարգեւատրել է մարզի մի շարք ուսանողների

Նոյեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին մարզի բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող եւ բարձր առաջադիմություն ցուցաբերող, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողներ, դասախոսներ, պետական այրեր: Մարզպետը, շնորհավորելով ուսանողներին, կարեւորեց նրանց դերակատարությունը պետության առաջընթացի ու զարգացման գործընթացում:

«Ձեր գիտելիքներն ու ավյունը հենքն են մեր զարգացող երկրի ու հզոր պետության, բարեկեցիկ կյանքի ու առողջ հասարակության: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, եւ թե ինչ պետություն ենք ունենալու մենք վաղը, առավելապես կախված է հենց ձեզնից՝ այսօրվա ուսանողներից ու երիտասարդներից», - նշեց Սուրիկ Խաչատրյանը:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մի շարք պետական բուհերում սովորող սյունեցի ուսանողներ արժանացան խրախուսական նվերների ու դրամական պարգեւների:

Ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզպետին` օրը հիշարժան դարձնելու, ուսանողությանն ու երիտասարդությանը խրախուսելու, մշտապես իրենց կողքին լինելու, ինչպես նաեւ կրթության դերը կարեւորելու եւ սատար կանգնելու համար:

Սյունիքի մարզպետարան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: