10/21/2019

«Դռները բացեք, գարուն է գալիս»

«Դռները բացեք, գարուն է գալիս»

«Հոգիս արթնացավ հարավի բույրից», - այսպես է գարնան զարթոնքը ներկայացրել բանաստեղծը: Մարտի 1-ին գարնանամուտի տրամադրություններն էին իշխում Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում, որտեղ կայացավ «Դռները բացեք, գարուն է գալիս» խորագրով ցերեկույթ: Այն վարում էին 2010-ին հանրապետության լավագույն դաստիարակ ճանաչված Արշալույս Վեզիրյանը (N7 նախադպրոցական ուսումնական հաստատություն) եւ մարզային գրադարանի մատենագիտական տեղեկատվության բաժնի գրադարանավարուհի Քրիստինե Վեզիրյանը: Միջոցառման հիմքում ասմունքն էր ու գարնան խորհրդին առնչվող խոհրդածությունները, ինչպես նաեւ գարնան եւ մայրական սիրուն ձոնված երգեր: Հնչեցին Սայաթ-Նովայի, Չարենցի, Տերյանի, Սեւակի, Սահյանի բանաստեղծություններից, պոետներ, ովքեր իրենց ստեղծագործություններում գովերգել են գարնան զարթոնքը, մայրական սերն ու կյանքի հավերժությունը:

«Գարնան առաջին օրն է, մոռանանք հանապազօրյա հոգսերը, բարձր տրամադրությամբ ու սպասումով լի դիմավորենք գարունը, ակնկալիքով, որ հենց գարնանն են իրականանալու բոլորիս նվիրական ցանկությունները», - այս էր ցերեկույթի լեյտմոտիվը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: