10/14/2019

Դու մենակ չես հայ զինվոր. մենք քեզ հետ ենք` մեր աղոթքներով

Դու մենակ չես հայ զինվոր. մենք քեզ հետ ենք` մեր աղոթքներով

Մարտի 2-ին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը սահմանին կանգնած հայ զինվորի համար անակնկալ էր պատրաստել: Աշակերտները 11 ծանրոց էին ուղարկել առաջին գծում կանգնած, հայրենի սահմաններն առանց աչք թարթելու պաշտպանող հայ զինվորին: Քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի, զուգագուլպաների հետ մեկտեղ նրանք ծանրոցների մեջ դրել էին իրենց երախտիքի եւ սիրո նշան հանդիսացող նամակները, որպեսզի ավելի մեծ ուժ ու կամք հաղորդեն մեր տղաներին: «Հպարտ եւ պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ հայ զինվորի կողմից: Ոգեւորված եմ մասնակցել այս միջոցառմանը, քանի որ ես ինքս ամիսներ անց ծառայելու եմ հայոց բանակում եւ հպարտությամբ կրելու եմ հայ զինվորի համազգեստը», - ասաց թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ Բ դասարանի աշակերտ Ալեքսան Վարդազարյանը:

Թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գեւորգյանը, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ռուզաննա Շահնազարյանը եւ դաստիրակչական աշխատանքների կազմակերպիչ Նորա Առաքելյանը դպրոցի աշակերտական խորհրդի հետ հավասար մասնակցել են ծանրոցների պատրաստմանը. «Գաղափարն  աշակերտական խորհրդինն էր, որը լսելուց հետո հասկացանք, որ ճիշտ ուղով ենք տանում մեր աշակերտների դաստիարակությունը», - նշեց տիկին Գեւորգյանը:

Աշակերտները ծանրոցների վրա փակցրել էին հայոց եռագույնը, դպրոցի խորհրդանիշը՝ հավելելով «Հա՛յ զինվոր, հիշի՛ր` թիվ 1 միջնակարգ դպրոցը միշտ քո կողքին է»:

ԶԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: