10/14/2019

Հանրապետության գյուղնախարարը՝ Սյունիքում

Հանրապետության գյուղնախարարը՝ Սյունիքում

Աշխատանքային այցով մարտի 15-ին Սյունիք էր ժամանել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Գորիսի ավագանու նիստերի դահլիճում  ՀՀ գյուղնախարարը եւ  Սյունիքի մարզպետ Սուրիկ  Խաչատրյանը հանդիպում էին կազմակերպել  գյուղական համայնքների ղեկավարների հետ:      

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակիցներին  ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում արված աշխատանքների մանրամասները, խոսեց նաեւ հետագա անելիքների, ծրագրերի մասին:  Նախարարն անդրադարձավ հիմնախնդիրներին: Համայնքապետներին հնարավորություն ընձեռնվեց  բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Գյուղապետներին հիմնականում մտահոգում էին  պարարտանյութերի պահեստավորմանը, տեղական սերմացուների արտադրության, դաշտերի եւ արոտավայրերի ոռոգմանը, կոոպերատիվների հետագա աշխատանքներին, մարզում սպանդանոցների շահագործմանը եւ անասնապահության զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության ոսկե մեդալով պարգեւատրեց եւ շնորհակալագրեր հանձնեց  մարզի գյուղատնտեսության ոլորտում աչքի ընկած անձանց:

Նախարարը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ այցելեց Գորիսի տարածաշրջանի համայնքներ:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: