06/06/2020

Լարիսա Գալստյան. «Մեկնում եմ ռազմաճակատ՝ ավարտին հասցնելու ամուսնուս կիսատ թողած գործը»

Լարիսա Գալստյան. «Մեկնում եմ ռազմաճակատ՝ ավարտին հասցնելու ամուսնուս կիսատ թողած գործը»

Լուսանկարում պատկերված կինը Լարիսա Գալստյանն է՝ Արցախյան ազատամարտի կորնիձորցի մասնակից Կամո Գալստյանի կինը: Կամոն, ավաղ, տարիներ առաջ ողբերգական վախճան ունեցավ, բայց նրա մասին հիշողությունն ապրում է համագյուղացիների ու մարտական ընկերների սրտերում:

Ապրիլի 3-ի առավոտյան տիկին Լարիսան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան աշխատասենյակում էր. խնդրում էր իրեն նույնպես ընդգրկել կազմավորվող եւ ռազմաճակատ մեկնող գումարտակում: Նա պատրաստակամություն հայտնեց ե՛ւ բուժքույր լինել, ե՛ւ շարքային զինվոր լինել: Մարզպետը հորդորում էր նրան՝ հետ կանգնել այդ մտադրությունից, քանի որ ճակատում կռվելը նախեւառաջ տղամարդկանց գործն է: Սակայն Լարիսան համառեց, իսկ Սուրեն Խաչատրյանը, ի վերջո, ընդառաջեց:

Լարիսա Գալստյանն ապրիլի 3-ին Սյունիքի գումարտակի կազմում մեկնեց ռազմաճակատ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: