06/06/2020

Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը՝ իրողություն

Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը՝ իրողություն

Մարտի 31-ին ՀՀ կառավարությունում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի` Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին»:

Ընդունված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1.-րդ մասով եւ հաշվի առնելով «Սաներջի» (Sanergy) ընկերության` Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության կողմից ստացած «Արտահանման կառավարում» հավաստագիրը եւ գազի արդյունաբերության ոլորտի սարքավորումների եւ ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման արտոնագրված առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թույլատրել` հուշագրի համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ իրանական «Սաներջի» ընկերության միջեւ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: