10/14/2019

Սիսական գունդը միշտ մարտունակ է...

Սիսական գունդը միշտ մարտունակ է...

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանն անսպասելի հարձակում է գործել ԼՂՀ-ի ամբողջ սահմանի երկայնքով՝ օգտագործելով տարբեր տեսակի զինտեխնիկա: Առավոտյան արդեն ողջ Հայաստանի Հանրապետությունը տեղեկացավ այդ սարսափելի լուրի մասին:

Հարձակման լուրը լսելուն պես հավաքվեցին մեր քաջարի երկրապահները: Նրանք այն մարտիկներն են, ովքեր դեռ 90-ականներին մարտնչել են հերոսաբար՝ մարտի դաշտում կորցնելով իրենց մարտական ընկերներին, եղբայրներին, հարազատներին: Արյան գնով ազատագրել են տարածքներ, բայց 1994թ. զինադադարից հետո երբեք չեն համարել, որ իրենց կռիվը վերջացել է: Ապրիլի 3-ին մեկնեցին Ղարաբաղ՝ իրենց ու իրենց մարտական ընկերների չավարտած կռվին վերջակետ դնելու: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը ստանալուց եւ մարտական ընկերների շիրիմներին այցելելուց հետո գնացին մեր արծիվները: Դեռ 90-ականներին նրանք էլ 18-20 տարեկան երիտասարդներ էին, իսկ հիմա նայելով նրանց, տեսնում ենք մարտիկներին՝ ավելի կոփված, արիացած ու ամենակարեւորը՝ մարտական ոգով լցված:

Երբ ականատես ես լինում այդպիսի տեսարանների, ինքդ էլ անկախ քեզանից լցվում ես մարտական ոգով: Տեսնում եմ, թե մեր սիսիանցիներն ինչպես են եկեղեցում աղոթում սահմաններում կանգնած մեր հերոսների համար:

Ապրիլի 4-ին ցավալի լուրեր ստացանք: Մեր Սիսական գնդի մարտիկներից ունեցանք զոհեր: Ունենք նաեւ վիրավորներ, որոնք, վստահ եմ, ապաքինվելուն պես, եթե պետք լինի, նորից կմեկնեն առաջին գիծ:

Միջազգային հանրությունը կոչեր է անում Ադրբեջանին դադարեցնել կրակը, հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց միայն կոչեր անելով հարցը չի լուծվի: Ալիեւը երբեք խաղաղության ջատագով չի եղել, նա՝ ինչպես հիվանդ հայրը, ծարավ են արյան, անմեղ մարդկանց արյան, հայի արյան: Բայց մենք ունենք ամուր արմատներ, ամուր կանգնած ենք մեր հողի վրա ու չենք պատրաստվում զիջել, եթե պատերազմում ենք, պատերազմում ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին ադրբեջանցուն դուրս չշպրտենք մեր երկրից, ինչպես արել են մեր պապերը, ինչը եւ անում են հիմա մարտի դաշտում կռիվ մղողները:

ԱՆՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: