10/21/2019

Արշավիր Հովհաննիսյան. «Մեղրեցի կամավորականները, հրաման լինելու դեպքում, պատրաստ են Պաշտպանության բանակի զորամասերի կազմում առաջ գնալ»

Արշավիր Հովհաննիսյան. «Մեղրեցի կամավորականները, հրաման լինելու դեպքում, պատրաստ են Պաշտպանության բանակի զորամասերի կազմում առաջ գնալ»

«Սյունյաց երկիր» թերթը շարունակում է շուրջօրյա կապը Սյունիքի մարզից ռազմաճակատ մեկնած կամավորական ջոկատների հետ:

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան հեռախոսազրույց ունեցանք Մեղրու ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ:

***

- Պարոն Հովհաննիսյան, ներկայումս որտե՞ղ է գտնվում Մեղրու ջոկատը:

- Եղնիկներում ենք՝ Գորիսի ջոկատի հետ միասին, անմիջապես դիրքերում ենք՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ իրավիճակը սահմանագծի այդ հատվածում:

- Համեմատաբար հանգիստ է:

- Ջոկատի տրամադրությունն ենք ուզում իմանալ:

- Տրամադրությունը մարտական է, հրաման լինելու դեպքում, պատրաստ ենք Պաշտպանության բանակի զորամասերի կազմում առաջ գնալ:

- Ի՞նչ կցանկանաք փոխանցել սյունեցիներին եւ հատկապես մեղրեցիներին:

- Միայն ու միայն շնորհակալություն եւ երախտագիտություն՝ նման ուշադրության եւ հոգատարության համար:

Օրական մի քանի անգամ Մեղրուց հեռախոսազանգ ենք ստանում, ոգու իսկական պոռթկում է այնտեղ, բազմաթիվ մեղրեցիներ ցանկանում են գալ ու միանալ մեզ:

Հավատացեք, առաջնագծում, դիրքերում գտնվողի համար շատ կարեւոր է թիկունքի վերաբերմունքը: Հենց թիկունքի շնորհիվ է, որ այստեղ ոչ մի բանի կարիք չենք զգում:

Այդ վերաբերմունքը մեզ վրա հավելյալ պարտականություն է դնում՝ մինչեւ վերջ ու պատվով կատարել առաջադրանքը:

- Ձեզ՝ հաջողություններ:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: