07/05/2020

Մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը

Մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը

Օգոստոսի 26-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների եւ ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որ ներածական խոսքով բացեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մարզի կրթական համակարգի 2015-16 ուստարում հանրակրթության ոլորտում կատարվածի, առկա խնդիրների եւ նոր ուստարում անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը:

Իրենց ղեկավարած կրթօջախներում արված եւ անելիք աշխատանքների մասին ելույթ ունեցան Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, Խնձորեսկի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը, Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը, Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Արամայիս Առաքելյանը, Լեհվազի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարսենիկ Վարդանյանը:

Զեկուցման մեջ եւ ելույթներում հնչեցրած հարցի շուրջ իր նկատառումները հայտնեց հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

Մարզի կրթության ոլորտի մի խումբ անձինք պարգեւատրվեցին մարզպետի շնորհակալագրով:

Օոգոստոսյան խորհրդակցության արդյունքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: