10/21/2019

Հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի համար առավել սուր պայքար կծավալվի Անտառաշատում, Կապանում եւ Սիսիանում

Հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի համար առավել սուր պայքար կծավալվի Անտառաշատում, Կապանում եւ Սիսիանում

Սեպտեմբերի 2-ին ավարտվել է թեկնածուների առաջադրումը Սյունիքի մարզի այն համայնքներում, որտեղ ս.թ. հոկտեմբերի 2-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

Կապան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Արտուր Աթայանը (առաջադրել է ՀՅԴ կուսակցությունը), Աշոտ Հայրապետյանը (առաջադրել է ՀՀԿ-ն), ԲՀԿ անդամ, զինվորական կենսաթոշակառու Արթուր Մարտիրոսյանը (ինքնաառաջադրում):

Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Սրբուհի Գրիգորյանը (առաջադրել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը), Աղասի Հակոբջանյանը (ինքնաառաջադրում), Սիսիանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Կամո Մանուչարյանը (ինքնաառաջադրում), Արթուր Սարգսյանը (ինքնաառաջադրում):

Համայնքի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվել նաեւ Ագարակ (գյուղական), Աղիտու, Անգեղակոթ, Անտառաշատ, Առաջաձոր, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գեղանուշ, Գեղի, Գետաթաղ, Դաստակերտ, Դավիթբեկ, Եղվարդ, Թասիկ, Իշխանասար, Լեռնաձոր, Լծեն, Խդրանց, Ծավ, Մուցք, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նոր Աստղաբերդ, Նորաշենիկ, Նորավան, Շաղատ, Շաքե, Շենաթաղ, Շիկահող, Շրվենանց, Որոտան (Սիսիան), Ույծ, Սալվարդ, Սեւաքար, Սյունիք, Սրաշեն, Վաղատին, Վանեք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Տոլորս, Քաջարան (գյուղական), համայնքներում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կապանում պայքար կծավալվի նաեւ ավագանու անդամի 15 մանդատի համար. մրցապայքարի է ելել 31 հոգի: Առաջադրվածներից 18-ն անկուսակցական է, 5-ը՝ ՀՀԿ անդամ, 5-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, 2-ը՝ ՀՅԴ անդամ, 1-ը՝ ԲՀԿ անդամ:

Սիսիան համայնքում 22 հոգի կպայքարի ավագանու 15 տեղի համար: Առաջադրվածներից 2-ը ՀՀԿ անդամ է, 18-ը՝ անկուսակցական, 1-ը՝ Միացյալ ազատական ազգային կուսակցության անդամ, 1-ը՝ ՀՅԴ անդամ, 1-ը՝ ԲՀԿ անդամ:

Ավագանու անդամի թեկնածուներ են առաջադրվել նաեւ Ագարակ (գյուղական), Ախլաթյան, Աղիտու, Աղվանի, Աճանան, Անգեղակոթ, Աշոտավան, Առաջաձոր, Արծվանիկ, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գեղանուշ, Գեղի, Գետաթաղ, Դաստակերտ, Դավիթբեկ, Դարբաս, Եղվարդ, Թանահատ, Թասիկ, Լեռնաձոր, Լծեն, Լոր, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Հացավան, Ձորաստան, Մուցք, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շաղատ, Շաքե, Շենաթաղ, Շիկահող, Շրվենանց, Ուժանիս, Ույծ, Սալվարդ, Սեւաքար, Սյունիք, Սրաշեն, Վաղատին, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Տոլորս, Քաջարան (գյուղական), Օխտար համայնքներում:

Սեպտեմբերի 9-ին կավարտվի առաջադրված թեկնածուների գրանցումը, իսկ սեպտեմբերի 14-ից կմեկնարկի թեկնածուների նախընտրական քարոզչությունը:

Սույն ընտրարշավը, կարելի է ասել, ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկը անկուսակցականների աննախադեպ ակտիվությունն է Կապան եւ Սիսիան համայնքների ավագանու անդամի մանդատի համար մղվող մրցապայքարում:

Ուշագրավ է նաեւ, որ Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրել իշխող ՀՀԿ-ն:

Կապանում, ըստ էության, քաղաքական ասպարեզ իջնելու փորձ է անում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի հանդեպ հանրության վերաբերմունքը կերեւա հոկտեմբերի 2-ին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: