10/21/2019

Տեղ գյուղում՝ շախմատի դպրոց

Տեղ գյուղում՝ շախմատի դպրոց

Սյունիքի մարզի Տեղ գյուղն այլեւս շախմատի դպրոց ունի:

ՀՀ շախմատի ֆեդերացիա-Սյունիքի մարզպետարան-Տեղ համայնք համագործակցության շնորհիվ գյուղի երեխաներն այսուհետ կարող են ավելի հմտանալ ամենատրամաբանական խաղի՝ շախմատի մեջ:

Շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը, ով ներկա էր դպրոցի բացման արարողությանը, բնակիչների հետ շախմատ խաղալուց հետո նշեց, որ գյուղը բավականին ներուժ ունի, եւ հույս հայտնեց, որ դպրոցում ուսանելուց հետո շախմատիստների թիվն անպայման կավելանա:

Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը նույնպես կարեւորեց դպրոցի առկայությունը համայնքում եւ ավելացրեց, որ Տեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց մաթեմատիկական ունակություններով, ինչն անպայման կդրսեւորվի շախմատի նորաբաց դպրոցում եւս:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: