10/14/2019

Մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները, կարծեք, կայուն զարգացման ճանապարհ են դուրս եկել

Մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները, կարծեք, կայուն զարգացման ճանապարհ են դուրս եկել

Օրերս հրապարակվեց հանրապետության առաջին հազար խոշոր հարկ վճարողների մասին տեղեկանքը՝ 2017թ. առաջին եռամսյակի արդյունքներով:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը նորից խոշոր հարկատուների 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում. տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 4,7 մլրդ դրամ: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը մոտ 2 մլրդ դրամ էր:

Նկատելի առաջընթաց է արձանագրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը՝ առաջին եռամսյակում պետությանը վճարելով 3,05 մլրդ դրամ հարկ. մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր մոտ 569 մլն դրամ:

Որոշակի կայունություն է նկատվում նաեւ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում:

Հանքարդյունաբերական ձեռնարկություններում նկատվող կայունությունը, նախեւառաջ, գունավոր մետաղների միջազգային շուկայում գների կայունացման արդյունք է:

Հիշեցնենք՝ վերջին օրերին մոլիբդենի 1 տոննան 15250 ԱՄՆ դոլար էր, պղնձի տոննան՝ 5688 դոլար (մարտին հասել էր 5821 դոլարի), ցինկինը՝ 2639 դոլար:

Մարտ ամսին ոսկու գրամը 39,58 ԱՄՆ դոլար էր, արծաթի գրամը՝ 0,566 դոլար: Վերջին երկու ցուցանիշը, ինչպես եւ ցինկի գինն էական նշանակություն ունեն հատկապես «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության համար:

Ի դեպ, ինչպես ասված է այդ ընկերության վերջերս տարածած հաղորդագրության մեջ, «2017թ. առաջին եռամսյակում հանքաքարի արդյունահանման ամսական ծավալը ռեկորդային է վերջին տասը տարիների կտրվածքով»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: