01/27/2020

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերազինվում է

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերազինվում է

Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնտեսական առողջացման շրջանակներում շարունակվում են կոմբինատի արտադրական ներուժի լիարժեք օգտագործման եւ փաստացի արտադրողականությունը նախագծային ցուցանիշներին հասցնելու ուղղությամբ աշխատանքները:

Առաջնահերթ իրականացվում է Շահումյանի ստորգետնյա հանքի տեխնիկական վերազինում: Պոլիմետալի կողմից ձեռք բերվելուց հետո Շահումյանի հանքի տեխնիկական պարկը համալրվել է Atlas Copco, Sandvik, Komatsu, Normet ընկերությունների արտադրության հորատման հաստոցներով, բարձիչ-տեղափոխող մեքենաներով, ստորգետնյա ինքնաթափերով, մղանով, մկրատաձեւ վերհանիչներով: Ընդհանուր թվով հանքի տեխնիկական պարկն արդեն համալրել կամ հին տեխնիկային փոխարինել է 16 միավոր տեխնիկա, եւս շուրջ 10 միավոր տեխնիկա մատակարարման գործընթացի տարբեր փուլերում է եւ կոմբինատում կլինի առաջիկա շաբաթներին: 

Ընկերությունը զուգահեռ իրականացնում է անձնակազմի վերապատրաստում տեխնիկայի այնպիսի միավորների պատշաճ շահագործման համար, որոնց հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ կոմբինատում չկան՝ այդ գործընթացում ներգրավելով արտադրող ընկերությունների ներկայացուցիչների:

Տեխնիկական պարկի հզորացման եւ արդիականացման շնորհիվ զգալիորեն բարձրացել են հանքի սարքավորանքի տեխնիկական պատրաստականության եւ օգտագործման գործակիցները, եւ ավելացել է հանքի արտադրողականությունը:

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության բաժին


Капанский Горно-обогатительный комбинат перевооружается

В рамках экономического оздоровления Капанского Горно-обогатительного комбината продолжаются работы,направленные на полноценное использование производственного потенциала комбината и доведение фактической производительности до проектных показателей.

В первоочередном плане производится техническое перевооружение Шаумяновского подземного рудника. После прихода «Полиметалла» технический парк Шаумяновскогорудника пополнился буровыми установками, погрузочно-доставочными машинами, подземными самосвалами, бульдозерами,ножничными подъемниками производства компаний AtlasCopco, Sandvik, Komatsu, Normet.

В комбинат уже поступило 16 единиц техники, часть из них пополнили парк рудника, другая часть - пришла на смену работающей на комбинате аналогичной старой технике.

Еще около 10 единиц находятся на разных стадиях процесса доставки и прибудут на комбинат в течение ближайших недель.

Компания параллельно осуществляет переподготовку персонала для должной эксплуатации  тех единиц техники, специалистов по работе с которыми на комбинате не было. Для этих целей привлекаются представители компаний производителей.

В результате усиления и обновления технического парка значительно повысились коэффициенты технической готовности и использования оборудования рудника. Повысилась и производительность рудника.

Отдел по связям с общественностью и социальной политики ЗАО «Капанский ГОК»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: