11/18/2019

Կապանի հիվանդանոցի նախկին ծննդատան հարցում որոշակիություն մտցվեց

Կապանի հիվանդանոցի նախկին ծննդատան հարցում որոշակիություն մտցվեց

ՀՀ կառավարության 2018թ. փետրվարի 15-ի նիստում քննարկվել է ««Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հետ վերցնելու եւ ամրացնելու, ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի N361-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:

Ընդունված որոշման  մեջ մասնավորապես նշված է՝

«1. Թույլատրել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան 13 հասցեում գտնվող «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին ծննդատան մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերից 5791600 ՀՀ դրամ սկզբնական արժեքով, 737.32  քառ. մետր ընդհանուր մակերեսով (1-ին հարկն ամբողջությամբ 505.51 եւ 2-րդ հարկից 231.81 քառ. մետր) տարածքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ /սովորական/ բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից  ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով  նվազեցնել  ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ  հաշվարկվող  ավելացված արժեքի հարկը եւ շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  9-րդ  հոդվածի   9-րդ մասով  սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքի հանձնման-ընդունման ժամանակ հիմք ընդունելով գույքի չափագրման արդյունքում ստացված փաստացի մակերեսները»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: