06/05/2020

Շնորհակալ եմ, որ կաք ու բազում ընտանիքներ եք երջանկացնում

Շնորհակալ եմ, որ կաք ու բազում ընտանիքներ եք երջանկացնում

Սյունյաց աշխարհը միշտ էլ աչքի է ընկել մեծաշնորհ զավակներով՝ հերոսներով, մտավորականներով, բժիշկներով, այլ բնագավառի նվիրյալներով… Ու նաեւ սյունեցիներիս խորթ չէ երախտագիտության զգացումն արժանավորների նկատմամբ: 

Ուզում եմ բազում կապանցիների հոգում ամբարված շնորհակալությունն ու հիացումը հայտնել Հիպոկրատի արժանի եւ հավատարիմ երդվյալ, ակնածելի բժշկուհի, Կապան քաղաքի բնակիչ Կարմելա Հարությունյանին: 

Ինձ թույլ չեմ տա արժեւորել նրա մասնագիտական ակնհայտ հմտությունները. դա քննարկման ենթակա չէ, բայց արժե շեշտադրել նրա մարդկային որակն ու լուսավոր կերպարը: Հոգատար, բարեհամբույր, սրտացավ, արեւշատ, իր հանգստի սակավ ժամերն անտրտունջ նվիրող դրա կարիքն ունեցողին… Բառաշարքը կարելի է համալրել համարժեքներով, բայց զգացածս ամբողջապես նկարագրել չեմ կարող նաեւ գնահատանքի խոսքերով: 

Շնորհակալ եմ, որ կաք, որ բազում ընտանիքներ եք երջանկացնում Ձեր օրհնյալ ձեռքերի ու կարողությունների շնորհիվ: 

Աստված օրհնի այդօրինակ բոլոր բժիշկներին: 

Մեր առողջապահության համակարգում թող լինեն միայն այդպիսիք:

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: