06/02/2020

Կանանց միամսյակը նշեցին համերգային ծրագրով

Կանանց միամսյակը նշեցին համերգային ծրագրով

Կանանց միամսյակին (մարտի 8-ից ապրիլի 7-ը) էր նվիրված Կապանի արվեստի  մանկական դպրոցում մարտի 17-ին կազմակերպված ցերեկույթը: 

Կրթօջախի տնօրեն Մարինա Նահապետյանը բարեմաղթանքի խոսք հղեց միջոցառմանը ներկա կանանց եւ աղջիկներին Կանանց միջազգային օրվա եւ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ նրանց ցանկանալով արեւշատություն ու գարնանային բարձր տրամադրություն:

Այնուհետեւ դպրոցի սաները հանդես եկան համերգային ծրագրով: Մայրություն, գարուն, գարնանային զարթոնք ու տրամադրություն. սրանք էին ցերեկույթի հիմնական թեմաները: Ելույթներ հնչեցին տարբեր երաժշտական գործիքներով: Ինչեւէ, համերգային ծրագիրը հանդիսականին որոշակի պատկերացում տվեց երեխաների նախասիրության եւ կատարողական կարողությունների մասին: Իսկ դպրոցի միջանցքում ցուցադրված էին կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները: Համերգի վերջում պարարվեստի բաժնի տարբեր  դասարանների սաներն անակնկալ էին պատրաստել: Նրանց ներկայացրած պարային կոմպոզիցիան անտարբեր չթողեց ոչ ոքի: Ի դեպ, մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամը (տնօրեն՝ Նելլի Սարգսյան) դպրոցի շնորհալի սաներին տրամադրել է երեք երաժշտական գործիք՝ քանոն, ջութակ, շվի:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ մարտի 23-ին եւ 24-ին Կապանի արվեստի մակական դպրոցի երեք սան մայրաքաղաքում կմասնակցի «Արտ մյուզիք» արվեստի ութերորդ միջազգային մրցույթ-փառատոնին՝ Շուշան Վեզիրյանը՝ ասմունք (դասատու՝ Արթուր Գաբրիելյան), Ինեսա Ադամյանը եւ Սվետլանա Առաքելյանը՝ քանոն անվանակարգերում (դասատու՝ Թամարա Հայրումյան):

Մրցույթ-փառատոնին նկարչության անվանակարգում ներկայացված են արվեստի մանկական դպրոցի չորս սաների երկուական գունանկարները (դասատու՝ Բորիկ Մինասյան):

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: