06/05/2020

Հյուր էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

Հյուր էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

Մարտի 20-ին կապանցի թատերասերների հյուրն էր Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը: Վաստակաշար ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվանից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է որդին՝ Մհեր Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրեց թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը, իրենք չեն սահմանափակվում միայն Երեւանով. «Ալբերտ Մկրտչյանն ասում էր, որ «Մհեր Մկրտչյան» թատրոնը միայն Երեւանինը եւ երեւանցունը չէ, այն ամբողջ հայ ազգինն է: Ավանդույթ ենք դարձրել, երբ եղանակները փոքր-ինչ տաքանում են, բեմադրություններով հանդես ենք գալիս մարզերում, այցելում ենք նաեւ հայոց բանակի զորամասեր»: Կապանյան բեմում մայրաքաղաքային թատրոնը ներկայացրեց ֆրանսիացի դրամատուրգ Ռեյ Կունիի «Վատ տղաներ» (ըստ հեղինակի՝ «Թոմը, Դիքը եւ Հարին») կատակերգությունը (բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի): Հանդիսականը ջերմությամբ ընդունեց բեմադրությունը, ինչի վկայությունը երկարատեւ ծափահարություններն էին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: