06/05/2020

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր: «2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը լինի ազատ եւ երջանիկ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: