06/02/2020

Առջեւում կարեւոր մրցումներ են

Առջեւում կարեւոր մրցումներ են

Երեւանում մարտի 22-ից 24-ը կայացել է Հայաստանի քիք-բոքսինգի առաջնությունը: Սյունիքի մարզի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան) առաջնությունից հարուստ ավարով են վերադարձել՝ նվաճելով չորս ոսկե, երկու արծաթե, չորս բրոնզե մեդալ: Այս մրցմանն առաջին անգամ ակումբի կազմում մասնակցել է քաջարանցի չորս մարզիկ, որից երկուսը դարձավ արծաթե, երկուսը՝ բրոնզե մեդալակիր, ինչը վկայում է, որ մարզաձեւը Քաջարանում եւս տարածում է գտնում: Այս ամենով հանդերձ՝ ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանը գոհ չէ իր սաների ելույթներից, ովքեր իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան, ինչը լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս:

Ինչեւէ, մեր մարզիկներին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում: Այս առաջնության արդյունքներով ձեւավորվելու է ՀՀ հավաքականը, որ մայիսի 1-ից 6-ը մասնակցելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք Եվրոպայի աջանությանը, իսկ մայիսի 29-ից հունիսը 5-ը՝ Անապայում աշխարհի գավաթի խաղարկությանը: 

Այս առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը հովանավորել էր Կապանի լեռնահարստացման կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Դմիտրի Ուշկով), որին ակումբի մարզիչներն ու սաները հայտնում են իրենց երախտագիտությունն ու գոհունակությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: