06/05/2020

Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարված մարտի 27-ից

Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարված մարտի 27-ից

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցաին կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:

«Նահանգապետ Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզի ամբողջ տարածքում սուգ Է հայտարարել մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին», - ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ այդ օրերին կխոնարհվեն պետական հիմնարկների դրոշները եւ կչեղարկվեն մշակութային-ժամանցային միջոցառումները:

Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 64 մարդ: Հրշեջները բաց այրումը մարել են 1,5 հազար քառակուսի մետր տարածքում, սկսվել Է փլատակների հավաքումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել ու հարցաքննության Է ենթարկվել չորս մարդ, այդ թվում՝ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ, ենթադրաբար, եղել Է բռնկման օջախը:

Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել Է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում Էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետո բուժօգնության Է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբը հայտնել Է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: