06/02/2020

Բնապահպանության նախարարությունը մշտադիտարկում է Սյունիքի բնության հատուկ պահպանվող տարածքների համայնքների սոցիալ-էկոլոգիական խնդիրները

Բնապահպանության նախարարությունը մշտադիտարկում է Սյունիքի բնության հատուկ պահպանվող տարածքների համայնքների սոցիալ-էկոլոգիական խնդիրները

Բնապահպանության նախարարությունը մշտադիտարկում է Սյունիքի բնության հատուկ պահպանվող տարածքների համայնքների սոցիալ-էկոլոգիական խնդիրները «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի շրջանակներում: Ծրագրի տարածքներն են` Մեղրիի եւ Կապանի շրջանները, որոնք զբաղեցված են բնության հատուկ պահպնվող տարածքներով` Զանգեզուրի կենսոլորտային համալիրով: Սա միակ ԲՀՊՏ-ն է Հայաստանում նման կարգավիճակով:

«Շեշտը դրվում է սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա, որպեսզի թուլացվի ճնշումն անտառային տարածքների եւ ընդհանրապես կենսաբազմազանության վրա՝ մարդկանց մասնակից դարձնելով մեր ծրագրերին: Ծրագրերը նպաստելու են անտառային ծրագրերի ընդլայնմանը, պահպանմանը եւ կենսաբազմազանության ապահովմանը: Իրականացվող քաղաքականության եւ նմանատիպ ծրագրերի միջոցով մենք հասնելու ենք նրան, որ մեր հարստությունը եւ հիմնական եկամուտները ստեղծվեն բնապահպանության միջոցով»,- ասել է նախարար Արծվիկ Մինասյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2015թ-ի հունիս ամսին եւ տեւելու է 5 տարի՝ մինչեւ 2020թ-ը: Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որտեղ Բնապահպանության նախարարությունը կառավարության կողմից նշանակված է որպես այս ծրագրի գործադիր մարմին: Ծրագրի դոնորը գերմանական KfW բանկն է:

Ծրագրի ազգային հարցերով պատասխանատու Մարտիրոս Նալբանդյանը նշեց  հիմնականում 2 բաղադրիչ՝ Մեղրիի եւ Կապանի տարածաշրջանների բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացում եւ այդ տարածքների բուֆերային գոտում տեղակայված 32 համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ապահովում։ Այս ընթացքում՝ մոտ 1-1,5 տարի, իրականացվել են կարիքների բացահայտման աշխատանքներ, այսինքն, բնապահպանական, սոցիալական կոմպոնենտով առաջնահերթ խնդրների բացահայտում։ Հետո, հիմնվելով դրանց վրա, կազմվել է գործողությունների ծրագիր:

Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Կապանի եւ Մեղրիի քաղաքապետեր Աշոտ Հայրապետյանի եւ Մխիթար Զաքարյանի, ԲՀՊՏ-ների ղեկավարների, աշխատակիցների եւ այլ շահառու անձանց հետ։ Այցի ընթացքում որոշ համայնքներում նաեւ կազմակերպվել են գյուղմթերքի ցուցադրության մրցույթներ, որի հաղթողները ստացել են դրամական պարգեւներ։ Դրամական պարգեւներ ստացել են նաեւ դպրոցականները «Բնությունը եւ ես» խորագրող շարադրությունների համար, իսկ մեծահասակները պարգեւատրվել են բնությանը չվնասող բիզնես գաղափարների իրականացման համար։

«Սոսու պուրակ» արգելավայրի հարակից Ներքին Հանդ համայնքում էլ փոխվում էին բնակիչների տան պատուհանները՝ էներգախնայողության նպատակով։ Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ վառելափայտի իր ծախսն արդեն իսկ նվազել է 30-40 տոկոսով։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում են գտնվում «Արեւիք» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Զանգեզուր», «Սոսու պուրակ», «Բողաքար», «Խոստուփ» եւ «Սեւ լիճ», պետական արգելավայրը: Դրանք մտնում են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ եւ ընդգրում են մոտ 80 հազար հեկտար տարածք։

ecolur.org

26 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: