06/05/2020

Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը

Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել գարնանացան գարու սերմացուի հերթական խմբաքանակը: 

ՀՀ գյուղատնտեսությանն նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նշել է, որ այս տարի մարզերից գարնանացան գարու պահանջարկը եղել է 2226 տոննա, որից 1200 տոննան արդեն բաշխվել է հողօգտագործողներին` փոխնախարարը հավելել է, որ հիմնականում սերմերը Հայաստան են ներկրվում Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Դոնսկոյ ագրոխիմ» ընկերությունից եւ Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» ընկերությունից:

Ընդգծելով, որ դեռեւս մոտ 20 օր հանրապետությունում կարելի է կատարել ինտենսիվ գարնանացանի աշխատանքներ եւ այդ ժամանակահատվածում նախատեսվում է բաշխել սերմացուի մնացած խմբաքանակը` նախարարի տեղակալը հորդորել է հողօգտագործողներին եւ համայնքների ղեկավարներին սեղմ ժամկետում ներկայացնել իրենց պահանջարկի վերաբերյալ հայտերը եւ ստանալ անհրաժեշտ սերմացուները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության եւ հասարակայնության

հետ կապերի բաժին

30 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: