06/05/2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության

Ապրիլի 1-ին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Ս.Տրդատի կամարի եւ տաճարի զանգակատան առջեւ հոգեւորականաց թափորին ծափողջույններով դիմավորեցին տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած հարյուրավոր ուխտավորներ: Նրանց մեջ էին նաեւ Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երեւանի սկաուտական խմբի անդամները:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը եւ Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը: Նրանց ընտրությունը կատարվել էր այս տարի տոնախմբվող մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

Ս.Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաեւ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ:

Արարարողության ընթացքում համայն հայության հոգեւոր կենտրոնից Հայոց Հովվապետն ավետեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ցնծալի լուրը` այս առիթով հայրապետական իր պատգամը հղելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

ter-hambardzum.net

1 ապրիլի 2018թ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: