06/02/2020

Արդյունքներն ամփոփվեցին. հայտնի են լավագույն եւ վատագույն մարզպետները

Արդյունքներն ամփոփվեցին. հայտնի են լավագույն եւ վատագույն մարզպետները

Iravunk.com-ում ամիսներ շարունակ ընթանում էր քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեին գնահատելու Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքը՝ ընտրելով, թե ըստ իրենց, ովքեր են լավագույններն ու վատագույնները:  Ինչպես եւ նախապես հայտարարվել էր, քվեարկությունն ավարտվեց այսօր՝ մարտ ամսվա վերջին օրը:

Ամփոփելով արդյունքները` նշենք, որ քվեարկությանը մասնակցել է շուրջ 74 830 մարդ, իսկ նրանց տված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ`

1. Արագածոտնի մարզ, մարզպետ Աշոտ Սիմոնյան՝  44.49%

2. Վայոց ձորի մարզ, մարզպետ Հարություն Սարգսյան՝  27.98%

3. Կոտայքի մարզ, մարզպետ Կարապետ Գուլոյան՝ 26.38%

4. Արմավիրի մարզ, մարզպետ Աշոտ Ղահրամանյան՝ 0.51%

5. Շիրակի մարզ, մարզպետ Արթուր Խաչատրյան՝ 0.16%

6. Արարատի մարզ, մարզպետ Արամայիս Գրիգորյան՝  0.11%

7. Սյունիքի մարզ, մարզպետ Վահե Հակոբյան՝ 0.11%

8. Լոռու մարզ, մարզպետ Արթուր Նալբանդյան՝ 0.1%

9. Տավուշի մարզ, մարզպետ Հովիկ Աբովյան՝ 0.09%

10. Գեղարքունիքի մարզ, մարզպետ Կարեն Բոթոյան՝ 0.07%

Այսպիսով` ըստ Iravunk.com-ում քվեարկությանը մասնակցածների, լավագույն երեք մարզպետներն են՝  Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

31.03.2018 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: