06/02/2020

Սյունիքի կամավորականներն առաջինը հասան պատերազմի բոցերում վերստին հայտնված Արցախ

Սյունիքի կամավորականներն առաջինը հասան պատերազմի բոցերում վերստին հայտնված Արցախ

Երկու տարի առաջ՝ 2016թ. ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով լայնածավալ հարձակում սկսվեց, որը տեւեց մոտ չորս օր:

Դա զայրույթի ալիք առաջացրեց նաեւ Սյունիքի մարզում:

Եվ ապրիլի 3-ին Գորիսում ձեւավորվեց կամավորականների սյունիքյան գումարտակ, որն էլ նույն օրը մեկնեց առաջնագիծ:

Սյունեցի կամավորականները մարտական հերթապահություն իրականացրին Եղնիկներում, Մատաղիսում, Թալիշում, Արցախի Հանրապետության պաշտպանության հարավ-արեւելյան ուղղության դիրքերում եւ ներդրում ունեցան հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ հակահարված տալու գործում:

Քառօրյա պատերազմում զոհվեցին 13 սյունեցիներ. Մայիս Միրզոյան (Դարբաս համայնքի ղեկավար, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Արմեն Բեգլարյան (Ախլաթյան համայնքի ղեկավար, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Սեդրակ Ասրյան (Դարբաս, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Սերգեյ Դանղյան (Սիսիան, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Դավիթ Սարգսյան (Բալաք, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Եղիշե Նիկալյան (Լծեն, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Էդուարդ Ալեքսանյան (Սիսիան, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Կարո Համբարձումյան (Վաղատին, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին), Արմեն Հովհաննիսյան (Ծղուկ, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 7-ին), Գագիկ Փարսադանյան (Կապան, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին), Արմեն Գասպարյան (Կապան, զոհվել է 2016թ. ապրիլի 6-ին), Նորիկ Գասպարյան (Կապան, զոհվել է 2016թ. ապրիլի 2-ին), Նարեկ Մկրտչյան (Գորիսի տարածաշրջանի գյուղ Որոտան, զոհվել է 2016թ. ապրիլի 3-ին):

Նրանց հիշատակը հավերժացնելու համար 2016թ. հոկտեմբերի 29-ին Թալիշում կանգնեցվեց խաչքար:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: