01/27/2020

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի կայքում նիստերի արձանագրության բաժնում հրապարակվել են անհատական քվեարկության արդյունքները, որից պարզ է դառնում, որ Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:

«Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցոլակյանը։

Նիստից բացակայել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը, ով մամուլում շրջանառվող լուրերի համաձայն վայր է դրել պատգամավորական մանդատը:

Փաշինյանի օգտին կողմ են քվեարկել ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: