06/05/2020

Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն

Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրենը մայիսի 24-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, եւ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ եւ մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:  

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, թե նյութեր են նախատրաստվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը նշեց. «Նման բան չունենք, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, եւ եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,-ասաց Վանեցյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: