06/02/2020

Լիճքի հանքագործները թույլ չեն տալիս տեխնիկայի դուրս բերում՝ պահանջելով Միշիկին ու Վահեին

Լիճքի հանքագործները թույլ չեն տալիս տեխնիկայի դուրս բերում՝ պահանջելով Միշիկին ու Վահեին

Այսօր վաղ առավոտվանից մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց առ այն, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Լիճքի պղնձի հանքավայրում աշխատանքները դադարեցվել են:

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, հանքավայրն իրականում պատկանում է ոչ անհայտ Միշիկին՝ Միքայել Մինասյանին: Իսկ մակաբացման աշխատանքները (իբրեւ նվեր Միշիկին)   2017թ. հունիսից ձեռնարկել է Վահե Հակոբյանը՝ Քաջարանի կոմբինատի հաշվին մեկ տարի շարունակ (օրական) այնտեղ ուղարկելով 120 բանվոր եւ ինժեներատեխնիկական աշխատողներ, ինչպես եւ լեռնահանքային տեխնիկա:

Լիճք գյուղից մեզ հաղորդում են, որ այսօր իրոք Քաջարանի կոմբինատի ղեկավարության անունից մարդիկ են եկել՝ հանքավայրի տարածքից կոմբինատին պատկանող տեխնիկան հանելու նպատակով:

Սակայն, նույն աղբյուրի համաձայն, հանքագործները թույլ չեն տալիս տեխնիկան դուրս բերել հանքավայրից՝ պահանջելով Վահե Հակոբյանին եւ Միքայել Մինասյանին:

«Սյունյաց երկիր» 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: