07/02/2020

Արա Բաբլոյանը կոնսենսուսի առկայության դեպքում չի բացառում Ընտրական օրենսգրքի փոփոխությունը

Արա Բաբլոյանը կոնսենսուսի առկայության դեպքում չի բացառում Ընտրական օրենսգրքի փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քաղաքական ուժերի կոնսենսուսի գալու պարագայում չի բացառում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը նման կարծիք հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն: Կարծում եմ՝ ժողովրդավարական մոտեցումները եւ Սահմանադրությունը պաշտպանելու իմաստն այն է, որ կարողանանք մեր քայլերը համահունչ կազմակերպել եւ չստեղծել նախադեպ՝ Սահմանադրությունից դուրս որեւէ քայլ իրականացնելու: Եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի, որ պետք է որոշակի փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, ինչ խոսք, կկատարվի»,-ասաց Բաբլոյանը:ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է եղել բանակցությունների: Եվ կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին:

«Ամեն քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու: Եվ դրանք կարող են փոխվել, շտկվել միայն բանակցությունների եւ քննարկումների արդյունքում»,-նշեց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: