06/06/2020

Հրաժարական է տվել Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը

Հրաժարական է տվել Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը

Կապանի համայնքապետարանից հենց նոր տեղեկացրին, որ համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը քիչ առաջ հավաքել է համայնքապետարանի աշխատակիցներին եւ հայտարարել իր հրաժարականի մասին:

Հրաժարականի մասին որոշումն Աշոտ Հայրապետյանն ընդունել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ՝ 2018թ. հուլիսի 5-ին, Կապան այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կապանցիները ոչ միայն դատապարտել էին նրա գործելակերպը, այլեւ թույլ չէին տվել, որ նա պատասխանի բարձրացված հարցերին:

Կապանցիների հետ հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը փակ հանդիպում ունի Կապանի համայնքապետարանում, ինչի համար շտապում է: Մենք չկարողացանք ճշտել՝ նման հանդիպում տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ:

Համայնքապետարանի մեր աղբյուրը, մինչդեռ, տեղեկացնում է, որ վարչապետն է նրան հորդորել՝ հեռանալու մասին խնդրագիր ներկայացնել:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: