06/05/2020

ՀՅԴ-ն մեկնաբանել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

ՀՅԴ-ն մեկնաբանել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքի կապակցությամբ:

Հայտարարությունում ասված է.

«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարեւոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան եւ որեւէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների եւ քաղաքական շահարկումների համար։ 

Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարեւորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը եւ ներհասարակական համերաշխությունը։

Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների եւ, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որեւէ դրսեւորման բացառում։ 

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008թ. մարտի 1-ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։ 

Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

mediamax.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: