11/18/2019

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Միʹ հրապարակեք մարդկանց կորած փաստաթղթերը համացանցում.

Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին՝ հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները:

Հասկանալով նման արարքի դրական միտումը` այն է՝ օգնել մարդկանց գտնել իրենց կորած փաստաթղթերը, այնուամենայնիվ, կոչ ենք անում խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի և այնքան տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности)): Պետք է հիշել, որ այն, ինչ հրապարակվում է համացանցում, ըստ էության, միշտ մնում է հասանելի:

Վերոնշյալ մտահոգությունը հաշվի առնելով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս այլ անձանց փաստաթղթեր գտնելու դեպքում դրանք հանձնել համապատասխան պետական մարմիններին, որոնք առավել օպերատիվ և անձնական կյանք նվազ ներխուժող կերպով կկազմակերպեն դրանց վերադարձը հասցեատիրոջը: Օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ գտնելու դեպքում հանձնեք այն մոտակա ոստիկանական բաժանմունք, վարորդական իրավունքը՝ ճանապարհային ոստիկանություն և այլն»:

 

mamul.am

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: