07/21/2019

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքային գույքի սակարկություն՝ ոչ բնակելի տարածքի ու հողամասերի բաց դասական աճուրդ-վաճառք և հողամասերի կառուցապատման ու վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ:

Սակարկություններին ներկայացված 14 միավոր գույքի համար հայտ է ներկայացրել 36 մասնակից: 
Գույքի՝ ոչ բնակելի տարածքի և հողամասերի օտարման արդյունքում Կապան համայնքի բյուջե է մուտքագրվել 2441,83 հազար դրամ, մեկ միավոր գույքի՝ 4227,32 հազար դրամ գումարը օրենքով սահմանված կարգով կվճարվի տասնօրյա ժամկետում: 
Տեղեկացնենք, որ տասնօրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում աճուրդը համարվելու է անվավեր և սահմանված կարգով հայտարարվելու է կրկնաճուրդ: 
Հողամասերի կառուցապատման և վարձակալության իրավունքով տրամադրման արդյունքում տարեկան վարձավճար է սահմանվել 263,28 հազար դրամ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: