07/21/2019

Այցը Արթիկ ընտրությունների հետ կապ չունի, իմ գործունեությունն առհասարակ հեռու է քաղաքական օրակարգից. Ա. Հակոբյան

Այցը Արթիկ ընտրությունների հետ կապ չունի, իմ գործունեությունն առհասարակ հեռու է քաղաքական օրակարգից. Ա. Հակոբյան

1in.am-ի ուղիղ եթերի այսօրվա հյուրը առաջին տիկին Աննա Հակոբյանն է:

Զրույցը սկսվեց այն մասին հարցով, թե ինչպես են անցկացնում օրվա ավարտը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք վաղուց որդեգրած սկզբունք ունեն՝ տանը աշխատանքային հարցեր չեն քննարկում: Պարզվեց՝ չեն քննարկել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալումը, այդ մասին տանը անգամ մեկ բառ չի փոխանակվել:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ է ունեցել ինքը հեղափոխությունից, Աննա Հակոբյանը պատասխանեց.

«Ես չգիտեի, որ հեղափոխություն է լինելու, ու ոչ ոք չգիտեր: Սակայն որ ինչ-որ բան կփոխվի, կլինի, ես վստահ էի, որովհետեւ ես ճանաչում եմ իմ ամուսնուն: Անգամ երբ իմ ընկերների հետ քննարկում էի, ասում էին՝ մարդիկ չեն հավատա եւ այլն, ես ասում էի, որ դուք պարզապես չեք ճանաչում իմ ամուսնուն, եթե նա շարժում է սկսել, անպայման իր հետեւից կգնան, ինչ-որ բան կփոխվի»:

Աննա Հակոբյանը հարցազրույցի սկզբում ի պատասխան Նվեր Մնացականյանի հարցի, թե ով է գրում իր ելույթները՝ նշեց, որ ինքն է գրում իր բոլոր ելույթները, առանց բացառության:

Խոսվեց նաեւ տարատեսակ հարցազրույցների, հանդիպումների ու այցերի մասին, ինչի հետ կապված Աննա Հակոբյանը մի հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց՝ օգտվելով առիթից.

«Այցերի հետ կապված ուզում եմ օգտվել առիթից ու մի պարզաբանում ներկայացնել. վերջերս այց եմ ունեցել Արթիկ, ջերմոց, որտեղ աշխատում են միայն կանայք՝ մոտ 70 կին, եւ դա ինձ հետաքրքրեց ու հենց դա եղավ պատճառ, որ ես այցելեմ Արթիկ:

Հիմա պարզվում է, որ իմ այցը ընտրությունների հետ են կապել, եւ այլն, ես այստեղ գալուց առաջ եմ իմացել այդ մասին եւ ուզում եմ առիթն օգտագործել ու նշել, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, իմ այցը ընտրությունների հետ կապ չունի: Իմ գործունեությունն առհասարակ հեռու է քաղաքական օրակարգից»,- նշեց վարչապետի տիկինը՝ հավելելով, որ ամենից շատ հեռու է վարչապետի քաղաքական օրակարգից ու ինքն ամենից շատ կարոտում է «Հայկական Ժամանակ»-ը, որտեղ ավելի շատ էր տեղյակ քաղաքականությունից, քան հիմա:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: