11/19/2019

Հայկական լավաշ՝ կյանքի խորհրդանիշ

Հայկական լավաշ՝ կյանքի խորհրդանիշ

Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող Սերգեյ Մալոզյոմովի «Կերակուր կենդանի և մահացած» գիտա-հանրամատչելի նախագծի թողարկումներից մեկը նվիրված է 5 խոհարարական ավանդույթի, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ, այդ թվում հայկական լավաշը:

«Հայաստանում փորձագետները գնահատել են լավաշը, որը կարելի է անվանել կյանքի խորհրդանիշ: Լավաշն աշխարհում հնագույն հացի տեսակներից է, այն փրկել է տեղի բնակիչներին սովի ժամանակ»,- պատմում է հաղորդավարը:

Հաղորդման ժամանակ ցուցադրվում է թոնիրում լավաշի պատրաստման պրոցեսը և պատմվում է լավաշի տեխնիկական որակների մասին, օրինակ, որ այն կարելի է երկար պահել, հետո թրջելու միջոցով ստանալ թարմ հաց:

«Լավաշը Հայաստանում ամենուր է, այդ թվում բավականին արտասովոր տեսքերով: Այն անգամ հագցնում են փայտի վրա և խորովում: Նաև կա շատ համեղ ուտեստ՝ մարաշ անունով՝ hավ, ոսպ և յուղի մեջ տապակված լավաշի կտորներ»,- պատմում է Մալոզյոմովը:

Նա նշում է, որ լավաշի հեղինակային իրավունքին և բացառապես պատրաստման տարբերակների ճիշտ լինելուն հավակնում են նաև այլ երկրներ, սակայն Հայաստանն առաջինն է նախաձեռնություն դրսևորել և փաստարկներ բերել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ ներառելու համար:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: