10/22/2019

Դավիթ Տոնոյանը կարեւորել է ռազմական էլիտայի ձեւավորումը

Դավիթ Տոնոյանը կարեւորել է ռազմական էլիտայի ձեւավորումը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը չափազանց կարեւոր է համարում Հայաստանում ռազմական էլիտայի ձեւավորումը:

Նախարարի պաշտոնակատարն այդ մասին ասել է հոկտեմբերի 30-ին՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին։

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած եւ զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։ 

Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ եւ առանցքային ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջեւ կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չափազանց կարեւոր է Հայաստանում ռազմական էլիտայի ձեւավորումը, որը հնարավոր է միայն ազգային ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։ Ազգային ռազմական էլիտան սուվերենության մենաշնորհն է, եւ այդ էլիտան իր հերթին հանդիսանում է սուվերենության երաշխավորը, նշել է նախարարը: Դավիթ Տոնոյանն ասել է, որ հենց այդ ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել եւ պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։

mediamax.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: