07/24/2019

Գիտխորհրդի նոր արձանագրումները

Գիտխորհրդի նոր արձանագրումները

Գորիսի պետական համալսարանում գիտական խորհրդի նիստում քննարկման էր դրված 6 հարց: Դրանցից յուրաքանչյուրը համալսարանի կենսագործունեությունն ապահովող  կարեւոր տարր էր պարունակում: Բնականաբար,  ամեն հարցի  քննարկումը եւ հաստատումն ընթացավ ներկաների ակտիվ դիրքորոշման պայմաններում: Ընդ որում՝ հաստատվեցին  համալսարանի գիտական խորհրդի նոր, գիտխորհրդին առընթեր գործող մշտական հանձնաժողովների կազմերը: Իսկ կազմերի փոփոխությունը պայմանավորված էր ուսանողների եւ դասախոսների շարժով: Նիստի ժամանակ ներկայացվեցին եւ հաստատվեցին համալսարանի  լրամշակված կանոնակարգերը, ուսումնական խորհրդատուների գործունեության կարգի լրամշակված տարբերակը եւս հաստատվեց ներկաների կողմից: Փոփոխություններ կատարվեցին ՀՀՄ ֆակուլտետի կանոնադրությունում,  լրացումներ՝ համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգում՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները:

Գիտական խորհրդի նիստում  ուշագրավ քննարկումներց էր համալսարանի հեռակա ուսուցման կարգի նախագծի քննարկումը: Դա էլ իր բացատրությունն ունի. հեռակա բաժնում սովորող ուսանողների մեջ մեծ թիվ են կազմում զինվորականները: Նրանք ուսումնական պրոցեսին ոչ միշտ են կարողանում կանոնավոր  կերպով  ներկայանալ, իսկ դա ունի օբյեկտիվ պատճառ՝ զինվորական հերթապահություն, զորավարժություններ ու, չմոռանանք նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմը, երբ նրանք շաբաթներով  հերթապահության մեջ էին, մարտադաշտում: Օրինական հարց է առաջանում, նրանց բացակայությունները դիտարկել հարգելի՞, թե՞ անհարգելի: Ուստի որոշվեց նրանց համար ուսումնական պրոցեսում ներդնել նոր մեխանիզմներ, նոր մեթոդներ, որպեսզի զինվորական ուսանողները կարողանան հավուր պատշաճի ներկայանալ դասերի եւ հաջողությամբ ավարտել համալսարանը:

Նիստի հիմնական զեկուցողը համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ղուկասյանն էր:

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: