10/22/2019

Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ համաներման մասին նախագիծը չունի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ

Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ համաներման մասին նախագիծը չունի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ

Քրեական համաներում հայտարարելու մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն զուտ մարդասիրական ակտ է:

ԱԺ նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցումն է, այդ մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Համաներում հայտարարելու նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն բացառապես մարդասիրական ակտ է: Դա իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին  Հանրապետության 100-ամյակի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում առկա է կալանավորված 2888 անձ, այնինչ ամբողջ տեղերի թիվը 5346 է: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ 780  տեղ կա: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155:  Զեյնալյանը շեշտեց, թե ինքը թվերը ներկայացրեց այն նպատակով, որ պարզ լինի՝ բեռնաթափման նպատակ չունեն:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետությանանկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումհայտարարելու մասին» ՀՀ օրեքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատելառավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելուհետ կապված պատժի դատապարտված   այն անձանցորոնց նկատմամբ պատիժըպայմանականորեն չի կիրառվելկամ պատժի կրումը հետաձգվել է,  ազատությունից զրկելուհետ չկապված պատիժների դատապարտված անձանցհամաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկմանդատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 2) սույն օրենքն ուժի մեջմտնելու օրվա դրությամբ հղի կանանց, 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեքկամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվադրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանցվրաորոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունիցզրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել ենսակայն չունեն դատվածությունՀամաներում կլինի նաև այն անձանց նկատմամբորոնք Հայրենական մեծ պատերազմիԱֆղանստանիՀայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետությանպաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված եննրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալհանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրելկամ կրել ենսակայն չունեն դատվածություն:

Նախագծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: