07/24/2019

Կառավարությունը համայնքներում կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով կհատկացնի գրեթե 170 մլն դրամ Сохранить

Կառավարությունը համայնքներում կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով կհատկացնի գրեթե 170 մլն դրամ     Сохранить

ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի 167 մլն 954 հազար դրամ:Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն՝ 2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 230 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 173-ը: Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ:

Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

 

 armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: