11/22/2019

Սերժ Սարգսյանը տեղափոխվեց Ձորաղբյուր

Սերժ Սարգսյանը տեղափոխվեց Ձորաղբյուր

ՀՀ նախկին նախագահը դուրս է եկել կառավարական ամառանոցից։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր առաջարկել Երևանի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում, բայց այդ առաջարկը մերժվել էր։

Ըստ ԶԼՄ–ների` Ձորաղբյուրում գտնվում է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող ամառանոցը։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: