07/24/2019

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆԻ ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆԻ ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին,Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ՎԻԿԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, համայնքապետարանի աշխատակիցներ, հայտը ներկայացրած կազմակերպության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Նիստը վարեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Թամարա Նուրիջանյանը նշեց, որ հանրությունը կարող է տասներկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ հայտի վերաբերյալ, որոնք կքննարկվեն և անհրաժեշտությունից ելնելով կընդգրկվեն տեխնիկական առաջադրանքում:
«ՎԻԿԱՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ աշխատանքների արդյունքում գետի հունը չի փոխվի, ինչպես նաև՝ աշխատանքների ընթացքում կտեղծվի տասներկու աշխատատեղ:
Հիշեցնենք, որ հայտի առաջին հանրային քննարկումը կայացել էր 2018 թվականի սեպտեմբերին:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

На данном изображении может находиться: 4 человека, люди сидят и в помещении
 
На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении
 
На данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: